«30 տարի է, ինչ մենք ակտիվորեն աշխատում ենք եվրոպական ընտանիքում՝ մեր տեղն ու դերը վերահաստատելու ուղղությամբ, ամրապնդելով իրավունքի գերիշխանությունը, ապահովելով հարգանքը՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ: Հանրահայտ է, որ Եվրոպական Միությունը եղել եւ մնում է մեր հիմնական գործընկերը, դոնորը երկրի բարեփոխումների օրակարգում՝ աջակցելով այս բարդ ընթացքներին»,- Եվրոպայի օրվան, Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսին նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Head of the EU Delegation to Armenia, Ambassador Vassilis Maragos and Deputy Minister of Foreign Affairs Paruyr Hovhannisyan gave a press conference ahead of the Europe Day celebrations at the Arno Babajanyan Concert Hall of Yerevan, Armenia
Արտգործնախարարի տեղակալի խոսքով. «ԵՄ-ի հետ գործընկերությունը երբեք այսքան ինտենսիվ չի եղել, ինչքան վերջին ժամանակներում է: Արդեն 3 տարի է՝ ՀՀ- ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը՝ շրջանակային փաստաթուղթը, լիովին ուժի մեջ է մտել եւ այսօր ԵՄ-ի, Ֆրանսիայի ու մյուս գործընկերների հետ բոլոր ջանքերը գործադրվում են այն ավելի լավ իրագործելու ուղղությամբ: Դեսպան Մարագոսը նշեց, քաղաքական երկխոսությունը, անվտանգության բաղադրիչը: Վերջինս նոր ուղղություն է եւ առաջնահերթություն է մեզ համար, Եվրամիության դերն անփոխարինելի է այս առումով»:
Պարույր Հովհաննիսյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ ԵՄ աջակցությանը տարբեր ուղղություններով՝ սկսած մարդասիրականից, անդրադարձ եղավ նաեւ ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպմանը , ՀՀ հարավային սահմաններին՝ ԵՄ դիտորդների տեղակայմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ