Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի տեղեկություններով ՝ Սլավոնական համալսարանի ՝ դասադուլին միացած ու ոստիկանություն տարված ուսանողի նկատմամբ ուժ կամ բռնություն ոստիկանները չեն գործադրել:
Նրան ոստիկանություն են տարել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար եւ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն:
Ուսանողը ազատ է արձակվել : Ըստ Մելիքյանի, ուսանողը չի ընդունում, որ հնչել է օրինական պահանջ, որը ինքը չի կատարել: