Հանրապետության հրապարակում այսօր առավոտյան «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնության անդամները սուրճ էին հյուրասիրում Տավուշում ապօրինի սահմանազատումը դադարեցնելու եւ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության խաղաղ գործողության մասնակիցներին։
«Մեր նախաձեռնությունը ստեղծվել է մեկ տարի առաջ՝ Արցախը հայկական պահելու նպատակով։ Այնուհետեւ, մենք հասկացանք, որ ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանում պետականաշինությունը մեծ կարեւորություն ունի։ Համախմբվել ենք մոտ 1600 կին։ Համախմբվել ենք այն ամեն ինչի շուրջ, ինչը երեկ սրբազանն ասում էր։
Սրբազանը ասաց, որ այսօր առավոտյան բոլորս սուրճ ենք խմելու հրապարակում։ Մենք ել որոշեցինք «կոֆե կենտրոն» անել։
Անպայման ուզում եմ ասել, որ այս ամենը անում ենք սեփական նախաձեռնությամբ։ Ոչ մեկը մեզ չի ուղղորդում, առավել եւս, չի ստիպում։ Մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք, մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած կին է եւ իշխանության գալու, պաշտոնի ոչ մի նկրտում չունի։ Մենք ուղղակի տեսնելով վարչապետի աթոռը զավթած անձի տեսլականը, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել, համաձայն չենք այդ տեսլականին եւ չենք ուզում այդպիսի Հայաստան ունենալ»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը Aravot.am-ին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ