Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սա ակնհայտ վիրավորանք է: Պատգամավորը թիրախավորել է քաղաքացիներին». գրություններ եմ ուղարկել միջազգային կազմակերպություններին. Թագուհի Թովմասյան

Մայիս 10,2024 16:11

ՀՀ սուվերեն տարածքից կատարվող միակողմանի զիջումները մերժելու, իշխանության կողմից խաբված չլինելու համար փողոց դուրս եկած տավուշեցիները, նրանց միացած տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թիրախավորվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ArmLur.am» կայքին տված հարցազրույցում ասել է․ «Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման․․․»:

Սա ակնհայտ վիրավորանք է, թիրախավորում, ատելության խոսք, որը միանշանակ դատապարտելի է:
Այս առիթով գրություններ եմ ուղարկել ինչպես ՀՀ օմբուդսմենին, այնպես էլ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կազմակերպություններին: Նրանց ուշադրությունն եմ հրավիրել անընդունելի այս փաստի վրա եւ խնդրել՝ նպաստել ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնմանը, որը խախտվում է իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031