Ermenihaber. Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի՝ Twitter-ի էջում հայտնված լուսանկարը, ինչպես նաև տեսանյութ։ Դրանք մեծ դժգոհություն են առաջացրել համացանցի թուրքական տիրույթում։
Ըստ թուրքական մամուլի՝ Դուսեն Լիոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի աթլետները։ Վերջիններս Լիոնում անցկացնում են մարզահավաքներ։
Նույն միջոցառումից համացանցում տարածվել է տեսանյութ և լուսանկար, որտեղ Լիոնի քաղաքապետը հայ մարզիկների հետ պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին լուսանկարվում է, ինչն էլ վրդովեցրել է ազգայնական թուրք օգտատերերին։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածն որակել են որպես «սկանդալային երևույթ»։