Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը մեկնաբանեց, թե ինչո՞ւ էին փակել բուհի դռները եւ արգելել ուսանողներին միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Դռները փակ են եղել, որպեսզի պետական քննությունը չխանգարվի։ Հիմա ով ուզում է՝ գնում է, ով ուզում է՝ գալիս է։ Ավարտեք, մենք ասելիք չունենք»,- ասաց Գյուրջինյանը։
Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ մոտ հարաբերություններ է ունեցել Դավիթ Գյուրջինյանի հետ։ Գյուրջինյանն ասաց՝ ճիշտ է ասում։
Նա նաեւ նշեց, որ չի լսել Սրբազանի կոչը՝ ուղղված իրեն․ «Այնպիսի աղմուկ էր, ի՞նչ էր լսվում»։
Կարդացեք նաև
Այնուհետեւ բուհի ռեկտորը հավելեց․ «Այդ աղմուկ-աղաղակը, որ դրեցին, ինչի՞ նման է, սա կրթական հաստատություն է, հո շուկա չէ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դուք որտեղ լինում եք, պ-ն Գուրջինյան, գիտեմ ձեզ, աշխատել ենք միասին, էնտեղ շատ արագ ամեն ինչ վերափոխում եք շուկայի։