Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Գյուրջինյան, այստեղից չենք գնա, մինչեւ դռները չբացեք»․ Բրյուսովի համալսարանի դռները փակել էին

Մայիս 10,2024 13:39

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝  Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարությամբ հասավ Բրյուսովի անվան պետական համալսարան։ Այստեղ նրանց դիմավորեցին մեծաթիվ ուսանողներ, բայց նաեւ տեղեկացրեցին, որ համալսարանի դուռը փակել են, որպեսզի մյուս ուսանողները դուրս չգան բուհի շենքից ու չմիանան շարժմանը։

Members of ‘Tavush for the Motherland’ leaded by Bagrat Srbazan hold a protest march in the streets of Yerevan, Armenia

Members of ‘Tavush for the Motherland’ leaded by Bagrat Srbazan hold a protest march in the streets of Yerevan, Armenia

Members of ‘Tavush for the Motherland’ leaded by Bagrat Srbazan hold a protest march in the streets of Yerevan, Armenia

Բագրատ Սրբազանը բարձրախոսով դիմեց բուհի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին․ «Պարոն Գյուրջինյան, Բագրատ Սրբազանն է, հուսամ որեւէ ձեւով դուրս կգաք, կնայեք, կտեսնեք։ Եվ ձեր ենթականերին ասեք, թող դուռը բացեն։ Ես Դավիթ Գյուրջինյանին ճանաչում եմ դեռեւս Սեւանի դպրանոցի ուսանողական տարիներից եւ գիտեմ՝ ինքն ինչքան հայրենասեր մարդ է։ Եվ հուսամ դռները կբացեք, պարոն Գյուրջինյան, այստեղից չենք գնա մինչեւ դռները չբացեք։ Հիմա վստահ եմ, ուղիղ եթերով էլ նայում եք, եթե ասելիք կունենանք, դժգոհություն կամ որեւէ այլ բան, կարող եք խոսել մեզ հետ, ինչպես միշտ արել եք»։

Համալսարանի ուսխորհրդի նախագահը մոտեցավ Սրբազանին եւ ասաց․ «Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում այս սրբազան պայքարին, միանում ենք պայքարին»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ ուսանողները ներսում բանտարկված են․ «Բանտարկվածներին ազատություն։ Պարոն Գյուրջինյան, վստահաբար դուք ուղիղ եթերով նայում եք մեզ, աչքերից մեջ նայելու կոչում ունեք այս պահին, մոռացեք մնացած բաները։ Վստահ եմ, որ կլսեք, դռները բացել կտաք եւ այսպիսի բռնություն չեք գործադրի ժողովրդավար Հայաստանում։ Ձեր արածը սխալ է։ Դուք չեք ուզում անհամաձայնություն հայտնել այն արժեքների կորուստների նկատմամբ, որոնք դուք քարոզել եք, թույլ տվեք թող ուսանողներն իրենք անեն։ Եթե որեւէ խոսք չուղարկեք ինձ որեւէ ձեւով, ուրեմն նշանակում է` վախեցած եք որեւէ ձեւով»։

Այնուհետեւ Բագրատ Սրբազանը հարցադրում արեց․ «Վախն է, ինչի՞ց եք վախենում կամ ո՞ւմ սեփականություն է սա, երեխեքին, ուսանողներին ինչո՞ւ եք ներսում փակում, ի՞նչ իրավունքով»։

Նա նշեց, որ չեն պատրաստվում դռներ կոտրելով՝ ներս մտնել․ «Այդ դռներն արդեն կոտրված են, որովհետեւ երեխաների հոգեբանությունն են կոտրել, ջարդել փշրել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031