Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի թեկնածուի հարցն է քննարկվում, Ռոբերտ Քոչարյանի թեկնածության հարց չկա հրապարակում»․ Բագրատ Սրբազան

Մայիս 10,2024 12:12

Քննարկվում է վարչապետի թեկնածուի հարցը, տարբեր անուններ են քննարկվում խորհրդարանական երկու ուժերի հետ։ Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մեր գործը մինչեւ հիմա չի եղել քաղաքական գործընթաց, հիմա, մեր կարծիքով, պետք է որ քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում արդեն ծրագրեր լինեն։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորներին հանդիպել, խոսել իրենց հետ, թե ինչ ձեւերով կգնան գործընթացները։ Իրենք պատրաստ են այս գործընթացը շարունակելու եւ օրինական ճանապարհով փորձելու հասցնել ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է վարչապետի թեկնածու, այդ ժամանակ էլ երեւի կհնչի»,- ասաց նա։

Հարցին՝ որեւէ անուն քննարկվո՞ւմ է, նա պատասխանեց․ «Անուններ բնականաբար քննարկվում են, տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կգոյանա։ Սա արդեն կարծես երկրորդ փուլը լինի, հիմա մենք ժողովրդին արթնացնելու գործընթացի մեջ ենք։ Այսօր, վաղը, մյուս օրը գործնական քայլերի օրերն են»:

Ըստ Սրբազանի՝ վարչապետի որեւէ թեկնածուի շուրջ դեռեւս համաձայնություն չկա․ «Խորհրդարանական խմբակցություններ իրենք արդեն կքննարկեն, որոշակի խորհրդակցություն կլինի, ամբողջ քաղաքական դաշտը ինձ թվում է միախորհուրդ կլինեն այդ անձի շուրջ, եւ կհռչակվի՝ ով է»։ Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժերի թեկնածուների անուններ են քննարկվում, նա պատասխանեց․ «Հնարավոր է՝ քաղաքական ուժերից չլինեն»։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը կքննարկվի, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Բացառում եմ չէ, այդպիսի հարց չկա հրապարակում, մարդիկ ստեղծեցին այդ միֆը: Ես երկրորդ նախագաhին կյանքում մեկ անգամ եմ հանդիպել՝ 2001-ին Սեւանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել եմ Վազգենյան դպրոց, ընդամենը 5 րոպե: Ես որեւէ մեկի հետ եթե հանդիպում ունենամ, թաքցնելու բան չունեմ»:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների տարածած տեղեկություններին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Այս մարդիկ ստախոս են, ես երեկ գնացել էի ոտքերս վիրակապելու, ասում էին՝ գնացել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու։ Ես ոչ երկրորդ նախագահի հետ խոսել եմ, ոչ քննարկել եմ, ոչ էլ իրեն սատարող ուժերի հետ»։

Հարցին՝ իսկ Արման Թաթոյանի անունը քննարկվո՞ւմ է, նա ասաց. «Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, մարդիկ իմ անունն էլ են քննարկում»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Իսկ ինչու՞ չկա․․․
    ինչ է Քոչարյանը քեզանից վա՞տ տղա է․․․
    Էդ ինչու՞ եք Քոչարյանի անունը լսելիս խաչակնքվում ու կիլոմետրերով հեռու փախնում։
    Չկա՝ դու էլ դի՛ր,
    բա հայ մա՞րդ չէ, բա արժանի՞ չէ վարչապետության,
    թե՞ էս պահին դա ես ասու, վաղը հակառակը կանես
    ինչպես որ տեղ-տեղ քայլելով ինտերվյու էիր տալիս,
    թե հրաժարականի հարց չկա,
    բայց հենց իմիջմեյքըրներդ հռոմի Պապի հագուստն հագցրեցին՝
    կառավարությանը 1 ժամ ժամանակ տվեցիր։
    Հիմա սուտասան ո՞վ է, հոպար։

  2. Anonymous says:

    Ժողովուրդը հիասթափված է այնքան, որ էլ ոչ մեկի ասածին հավատ չի ընծայում իսկ ինչ վերաբերվում է Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելուն կասեմ, որ ինքը հոգևոր առաջնորդ լինելով լավ էլ այդ առաքելությունը կատարում է, պետք չէ որ ներքաշվի այլ գործի մեջ, հենց ինքն էլ խոստովանում է, որ ինքը հոգևոր առաջնորդի կատարած գործը ավելի բարձր է դասում ,քան թե լինի վարչապետի պաշտոնում, ուստի լավ կանի չընդգրկվի թեկնածուի ցուցակում, այլ շարունակի իր սրբազան գործը։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031