Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի». Վարդան Օսկանյան

Մայիս 10,2024 11:49

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի», կարծում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Կարծում եմ՝ Բագրատ սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե։ Այդ ընթացքում կկարգավորվեն որոշ խնդիրներ, հայ ժողովուրդը իր մեջքը կշտկի, դրանից հետո հնարավոր կլինի անցկացնել արդար ընտրություններ»,- Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում ասել է Օսկանյանը։

Սղագրությունը՝ «Սիվիլնեթի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031