Բրիտանահայ համայնքի համակարգող խորհրդի հայտարարությունը.
Մենք համակ ուշադրությամբ և մեծ անհանգստությամբ հետևում ենք մայր հայրենիքում սկսված համաժողովրդական պայքարին որը առաջնորդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար արքեպիսկոպոս Բագրատ սրբազանը։
Դատապարտելով հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում Հայաստանի իշխանությունների որդեգրած պարտվողական դիրքորոշումը և միակողմանի զիջումները, ինչը լրջագույն վտանգ և սպառնալիք է դարձել Հայաստանի ազգային անվտանգության համար.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
1.Համոզված ենք որ այդ ողբերգական և կործանարար վիճակի միակ և հիմնական մեղավորը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է։
Կարդացեք նաև
2.Միանում և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում 2024թ. մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում բազմահազար մասնակիցների կողմից ընդունված պահանջին՝ այն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը։
ք. Լոնդոն
09.05. 2024.