Մայիսի 7-ին Համբուրգի թվային եւ մարկեթինգի տոնավաճառին հրավիրված Քիմ Քարդաշյանի ելույթի պահին 57-ամյա գերմանաբնակ մի թրքուհի (ըստ «Բիլդի») խանգարել է աստղի ելույթը՝ «Ազատ Պաղեստին» անընդհատ վանկարկմամբ: Ինստագրամում 363 միլիոն, X ի հարթակում՝ 75 միլիոն, տիկտոկում՝ 19 միլիոն հետեւորդ ունեցող 43-ամյա Քիմը բնավ չի խոժոռել դեմքը, այլ՝ վարպետության դաս է տվել: Գերմանական մամուլը ներկայացնում է պատասխանի վերջին մասը՝ «Համերաշխությունը թե՛ Պաղեստինի, թե՛ Իսրայելի ժողովուրդներին: Մեր ցանկությունն այն է, որ բոլորն անվտանգ եւ ազատ ապրեն աշխարհում»,- ասել է Քիմը: Իսկ խոսքն այսպես է սկսել՝ «Երեխաներիս հետ խոսում եմ աշխարհում կատարվողի, պատմում Հայոց ցեղասպանության մասին», ասել է Քարդաշյանը՝ հուշելով, թե իրազեկումն ու հիշողությունն են անվտանգ լինելու բանաձեւը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: