Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետի թեկնածուի անունը հնչեցնելու պահն այն ժամանակ պետք է գա, երբ Փաշինյանն արդեն ներկայացնի հրաժարական. «Հրապարակ»

Մայիս 10,2024 11:45

Բոլորը հասկանում են, որ սրբազանն այս փուլի առաջնորդն է, նա վարչապետի թեկնածու չէ եւ քաղաքական պայքարի առաջնորդ չէ: Նախ՝ որովհետեւ ինքը չի ուզում այդ առաքելությունը ստանձնել, նաեւ՝ չի կարող, որովհետեւ երկքաղաքացի է` Հայաստանի եւ Կանադայի քաղաքացի, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնին կարող է հավակնել վերջին 4 տարին միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը: Այնպես որ, ինչ-որ պահից այս շարժումն անխուսափելիորեն պետք է ստանա քաղաքական ձեւակերպում եւ տեղավորվի քաղաքական պայքարի ձեւաչափի մեջ:

Ի՞նչ քայլեր են հարկավոր, որ շարժումը հասնի իր բնական եւ տրամաբանական ավարտին՝ հարցրինք 1992-98 թվականներին խորհրդարանի փոխխոսնակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանին, որն ընդդիմադիր հայացքներ ունի, սակայն այս պահին որեւէ քաղաքական ուժի անդամ չէ։ «Սա համաժողովրդական շարժում է, որն ունի քաղաքական նպատակ, քաղաքական պայքարի եղանակներ է ընտրել եւ կարող է այդ զինանոցը հարստացնել, հետեւաբար՝ նրա նկատմամբ մեր վերաբերմունքը կուսակցական առումով պետք է լինի խիստ հանդուրժող, կուսակցությունները մասնակցում, գալիս-լցվում են այս մեծ հոսանքների, շարժման մեջ, բայց այնտեղ կան նաեւ ոչ կուսակցական մարդիկ, եւ նրանք կարող են ավելի շատ լինել։ Հետեւաբար, մարդիկ պետք է հասկանան, որ պետք է կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ ՔՊ-ին հեռացնելու վրա, մնացած բոլոր քաղաքական խնդիրներն ավելի կսրվեն, կբարձրանան, երբ դրան հաջորդեն ընտրությունները։ Հենց ահազանգը տրվեց, որ այսինչ օրը խորհրդարանական ընտրություններ են, շարժումը կսկսի տրոհվել, եւ մարդիկ կգնան իրենց քաղաքական «բնակարանները»՝ կուսակցություններ, պատրաստվելու ընտրություններին»։

Արա Սահակյանի կարծիքով՝ վարչապետի թեկնածուի անունը հնչեցնելու պահն այն ժամանակ պետք է գա, երբ Փաշինյանն արդեն ներկայացնի հրաժարական․ «Հաջորդ վարչապետի թեկնածուի անունը, կարծում եմ, հասունացել է, եւ այն կհնչի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031