ԵՊՀ ուսանողական խորհուրդը՝ ի դեմս խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանի, միացել է դասադուլին: Ուսանողները մտնում են տարբեր ֆակուլտետներ ու լսարաններ «Ուսանող, ոտքի» վանկարկումներով:
«Սիրելի ուսանողներ, մեր կոչերն անհասցե չեն, դրանք ձեզ են ուղղված: Մենք ձեզ ուզում ենք խնդրել, որ դուք ունենաք դիրքորոշում եւ անտարբեր չլինեք: Մենք համալսարանական ենք, բոլորս նույն համայնքի մի մաս ենք, միացեք մեզ ու զգացեք ձեզ այնքան պատասխանատու, ինչքան մենք ենք զգում, դուք այս պրոցեսի տերն եք»,-ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Դավիթ Ափոյանը՝ դիմելով ուսանողներին:
Որոշ լսարաններում դեռ դասեր էին, դասախոսներից ոմանք պահանջում էին իրենց դասը չխանգարել, իսկ, օրինակ, իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել էր, որ Իրավագիտության ֆակուլտետում ոչ ոք դասի չի նստել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ