Լրահոս
Օրվա լրահոսը

Է՞ս էիք ուզում՝ ստացե՛ք… Ես ոչ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ոչ Սերժ Սարգսյանի մոտ, ոչ Հռոմի պապի, եկել եմ ոտքերս վիրակապեն. Բագրատ սրբազան

Մայիս 10,2024 00:20

Լուրեր էին տարածվել, թե իբր Բագրատ սրբազանը, երբ իջավ Հանրապետության հրապարակում հարթակից՝ գնաց հանդիպելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քիչ առաջ սրբազանը ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչու է հեռացել. «Ժողովուրդ ջան, քիչ հետո ես կգամ հրապարակ, կհանդիպենք: Իշխանական ստախոսության մունետիկները վերստին սկսել են իրենց ստի տարածումը: Ես եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետեւ այտուցված են: Ոչ ոք չգիտեր սրա մասին»,- ասաց սրբազանը եւ ցույց տվեց, թե ինչ վերքերի մեջ են ոտքերը:

«Է՞ս էիք ուզում ստացե՛ք: Նկարիր: Մի քիչ ցավերս նվազեն, վերադառնամ, ես ոչ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ժողովուրդ ջան, ոչ Սերժ Սարգսյանի մոտ, ոչ Հռոմի պապի մոտ, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, ո՛չ էլ տիեզերական պատրիարքի մոտ»,- ասաց սրբազանը՝ հայտարարելով, որ ինքը երբեք չի ստում, ասել է մնալու է հրապարակում, այդպես էլ անելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հոռետեսության համար չեմ ծնվել
    Եվ դեմ եմ հիմար լավատեսության,
    Սակայն շատերից մեկն էլ ես՝ գիտե՛մ.
    Դու էիր, որ մեզ անըստգյուտ գյուտովդ ուսուցանեցիր,
    ՈՐ ԱՆՀՆԱՐԻՆ ՎԻՃԱԿՆ Է ՄԻԱՅՆ ԾՆՈՒՄ ՆՈՐ ՀՆԱՐ։
    Ուստի հավատա, ո՜վ Հնարավոր,
    Որ եթե մի օր – աստվա՜ծ չարասցե –
    Գտած հնարըդ դառնա գործազուրկ,
    ԱՍՊԱՐԵԶ ԿԻՋՆԻ ՄԵԿՆ ԷԼ, ԱՆԿԱՍԿԱԾ,
    ՈՐ ՍԿԻԶԲ ԿՏԱ ՄԻ ՆՈ՛Ր ՍԽՐԱՆՔԻ։

    Հանճարեղ Պարույր Սևակն իր այս տողերը նվիրել է հայ գրերի ստեղծող մեր Սուրբ Մեսրոպ Մաշտոցին: Խորիմաստ և երկարակյաց տողերն այս վերաբերելի են նաև ԱՆՀՆԱՐԻՆ ՎԻՃԱԿ ԹՎԱՑՈՂ մեր օրերին, որոնք կարծես ԾՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀՆԱՐ, վերաբերելի են Բագրատ Սրբազանի ԱՍՊԱՐԵԶ ԻՋՆԵԼՈՒՆ, ՈՐԸ ՍԿԻԶԲ Է ՏԱԼՈՒ ՄԻ ՆՈՐ ՍԽՐԱՆՔԻ:
    Կյանքը ցույց է տալիս, որ Բագրատ Սրբազանը գերազանցում է մեր ներկայիս քաղաքական առաջնորդներին տարբեր առումներով՝ իր հավասարակշռվածությամբ, կրթական մակարդակով, անմիջականությամբ, խարիզմայով, մարդկանց համախմբելու կարողությամբ, ճշմարտախոսությամբ և վճռականությամբ: Այնպես որ, մեր ամբողջ քաղաքական կուսակցությունները պարտավոր են հայ ազգի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում ընդունել Բագրատ Սրբազանի առաջնորդությունը Հայրենիքի փրկության համար մղվող այս ժողովրդական պայքարում և զորակցել նրան՝ խոնարհաբար կանգնելով հրապարակում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031