Քանի որ ՔՊ-ականների ուշքն ու միտքն իրենց աթոռներն են, իսկ մի մասի համար՝ նաեւ իրենց հարստությունները (քիչ չեն այնպիսիները, որոնք այս 6 տարում զգալի «հաջողությունների» են հասել), ուզում եմ նրանց հանգստացնել՝ այս օրերին իշխանափոխություն որեւէ վտանգ չկա: Այնպես որ պետք չէ խառնվել եւ էներգիա ծախսել՝ «Ռուսաստանի ագենտ», «նախկին թալանչիներ», «Քոչարյանը՝ շահառու» քարոզչական թեզերի վրա:
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը իշխանափոխության մասին չէ՝ անկախ հռետորների ելույթներից եւ հրաժարականի պահանջներից: Հասկանում եմ, որ ՔՊ-ականների եւ ՔՊ-ամերձ շրջանակների երեւակայությունը պաշտոնից եւ փողից այն կողմ չի գնում, բայց հավատացնում եմ ձեզ՝ կան մարդիկ, որոնք դրանք չեն կարեւորում, եւ կան բաներ, որոնք իրենց այդ ճղճիմ մտահոգություններից կարեւոր են:
Մեր ժողովրդի համար այսօր ամենակարեւորը պարտությամբ պայմանավորված կուչ եկած, ստորացած վիճակից դուրս գալն է, սեփական ուժերի նկատմամբ հավատը, ազգային արժանապատվությունը վերագտնելն է: Իսկ դրա հիմքում իրար հանդեպ սերը վերականգնելն է:
Սերն այս դեպքում զգացմունք չէ՝ պարզ է, որ մենք չենք կարող բոլորի նկատմամբ դրական զգացմունքներ ունենալ, մենք չենք կարող բոլոր մարդկանց հավանել, ինչպես եւ մենք չենք կարող բոլոր մարդկանց դուր գալ: Բայց մենք կարող ենք, անկախ վերաբերմունքից, իրար բարին ցանկանալ: Եվ դա տարածենք ոչ միայն մեզ սիրողների եւ բարեկամների վրա: Հակառակ դեպքում հեթանոսներից ու մաքսավորներից չենք տարբերվի (Մաթ. 5:46,47):
Կարդացեք նաև
Նիկոլականությունը, որը 2008 թվականից հետո ծնվել եւ զարգացել է ՀԱԿ-ի ներսում, ելնում է ճիշտ հակառակ սկզբունքից՝ գտնել որքան հնարավոր է շատ թշնամիներ, թիրախներ՝ ինքնահաստատվելու նպատակով: Խոսել մերձավորիդ հետ շանտաժի, անձնական կոմպրոմատի, վարկաբեկման լեզվով՝ դա ոչ միայն քաղաքական պայքարի ոճ է, այլեւ մտածելակերպ, աշխարհայացք: Դա նման է քաղցկեղի, որն այս դեպքում ուտում է ոչ թե մարդկանց մարմինը, այլ հոգին:
Այս Շարժումը միտված է այդ հիվանդությունը բուժելուն: Եթե բուժումը հաջող ընթանա, տեղի կունենա ոչ միայն իշխանափոխություն (դա երկրորդական է), այլեւ հասարակության առողջացում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց նամակ, Ռոբերտ Քոչարյան-ին՝
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid09jSAcWxDX9jaDydbGDJKwSAv871YiFXNMTVcaQYGUDbxbh832M8mpnXcEU5rkpm7l&id=100063953917374
…
Շատ կուզնայի,որ սխալվեիք իշխանափոխությսն հարցում։