ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասել է. «Երբ հեղափոխություն էր տեղի ունենում, ՀՀ քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ: Հիմա այդպես չէ»:
«ՉԻ». Այսինքն, ըստ պաշտոնյայի, հեղափոխություն անելու միակ հիմքը ընտրելու խնդիրն է: Հեղափոխություն անելու համար հազար ու մի պատճառ կարող է լինել՝ սկսած գաղափարականից մինչև պետականության կորստի վտանգ:
Բայց իրենք արդեն որոշել են, որ դեպքում կարելի է հեղափոխություն անել, որ դեպքում՝ ոչ: Եթե ընտրելու խնդիր չկա, ուրեմն, հեղափոխության մասին խոսողները ահաբեկիչներ են, գործակալներ, փիլոնավոր սատանաներ: Բա ոնց:
Եթե նույնիսկ Արցախ ես կորցնում, տասնյակ հազարավոր փախստականներ, հազարավոր զոհեր… մեկ է, դա «ասնավանի» չի:
Կարդացեք նաև
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից