Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այս օրերին Սլովակիայում մասնակցում է բազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությանը և արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ:
Մայիսի 8-ին մեր մարզիկները մրցանակային տեղեր են գրավել տարբեր սպորտային դասակարգումներում և քաշային կարգերում:
– Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝
Սարգիս Հարությունյան – 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
Շահեն Բաբայան – 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։
– Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝
Վոլոդյա Բազեյան – 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ:
– 14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Գուրգեն Անտոնյան – 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
Վերին վերջույթի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Սերոբ Աբրահամյան – 85 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
Այսօր՝ մայիսի 9-ին, ին մեր մարզիկները աչքի են ընկել աջ ձեռքի մրցապայքարում՝ գրանցելով ուշագրավ արդյունքներ:
– Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝
Սարգիս Հարությունյան – 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
Շահեն Բաբայան – 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։
Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։
– Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝
Վոլոդյա Բազեյան – 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։
ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ։
– 14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Գուրգեն Անտոնյան + 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։
Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել մարզիչներ Ոսկան Մարգարյանի, Վարդան Ստեփանյանի և Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն