Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան ռուսաստանյան սառեցված հաշվիներից վճարելու է Ուկրաինային առաքվող սպառազինության համար. «Ամերիկայի ձայն»

Մայիս 09,2024 23:20

Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնել է, որը ռուսաստանյան սառեցված ակտիվներից ստացված հասույթը ուղղելու է Ուկրաինայի համար սպառազինության գնմանը։

Հայտնի է, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը միլիարդավոր դոլարների կանխիկ գումար և ակտիվներ է պահում արևմտյան ֆինանսական հաստատություններում ու ընկերություններում:

Այդ ակտիվները սառեցվեցին Արևմուտքի կողմից 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Կրեմլի ներխուժումից հետո:

Արտերկրում տեղաբաշխված ռուսաստանյան պետական ակտիվների մոտ 70%-ը՝ ավելի քան 200 միլիարդ դոլար, պահվում է Բրյուսելում՝ Euroclear դեպոզիտարիայում:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ միասին, ջանքեր էին գործադրում, որպեսզի այդ ակտիվներն ամբողջությամբ բռնագրավվեն և ուղղվեն Կիևին աջակցելուն:

Սակայն Եվրամիությունը զգուշավոր մոտեցում է զուցաբերում։ Այս չորեքշաբթի բրյուսելյան հանդիպմանը Եվրամիության անդամ-երկրների դեսպանները սկզբունքային համաձայնության են եկել օգտագործել միայն ռուսաստանյան այդ ակտիվներից ստացված տոկոսները։

«Այն, ինչի մասին խոսում է Եվրամիությունը, ոչ թե մայր գումարի բռնագրավումն է, այլ տոկոսների օգտագործումը, որոնք կարող են կազմել տարեկան 7 կամ 8 միլիարդ [դոլար], ու օգտագործել այն ի շահ Ուկրաինայի։ Մեծ գումար է, բայց նաև չնչին միջոցներ են՝ համեմատած այն վնասի հետ, որը Ռուսաստանը հասցրել է Ուկրաինային»,- ասում է Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբան Յան Բոնդը:

Պայմանվորվածությունը պետք է ստորագրվի հաջորդ շաբաթ՝ Եվրամիության ֆինանսների նախարարների հանդիպմանը։ Եվրոպական անանուն պաշտոնյաների խոսքով, «Ռուսաստանն վճարելու է իր հանցագործությունների համար», և առաջին մեկ միլիարդ դոլարն արդեն հասանելի կլինի մինչև ամառ՝ զենք գնելու համար:

«Այնտեղ առկա միջոցները կարող են օգտագործվել ոչ միայն Եվրոպայում գնումների համար, այլև Եվրոպայից դուրս: Քանի որ կարևոր է զենքը հնարավորինս արագ մատակարարել»,- ասում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Եվրոպայում, սակայն, ոմանք մտավախություն ունեն, թե Ռուսաստանի ակտիվներն ամբողջությամբ բռնագրավելու ԱՄՆ առաջարկած ծրագիրը տևական իրավական պայքարի պատճառ կդառնա, և կարող է դրդել այլ երկրների, օրինակ՝ Չինաստանին, վաճառել եվրո-գոտում արված ներդրումները, ինչն էլ հարված կլինի եվրոպական արժույթին:

Մյուսներն ակնկալում են, որ Ռուսաստանը կպատասխանի` բռնագրավելով երկրում դեռևս գործող արևմտյան ընկերություններին պատկանող ակտիվները:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031