Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ անհայտ հանգամանքներում բեռնատար մի մեքենա է հայտնվել հրապարակում՝ մարդկանց մեջ:
«Կամազը՝ այդ բեռնատար մեքենան դիտմամբ քշել են ժողովրդի վրա, ասում են, որ սալյարկեն էլ թափվել է, ինչու է թափվել, չգիտեմ, երեւի, հրապարակը փչացնելու կամ թունավորելու համար: Ոստիկանությանը դիմում եմ` այս իրավիճակին տեր կանգնեք, փոխարենը այս շենքերը պահելու, ժողովրդին պաշտպանեք, այլ քայլերի մի դիմեք»,- արդեն որեորդ անգամ է՝ Բագրատ Սրբազանը հրավիրում է ոստիկանների ուշադրությունը:
Հրապարակում այս պահին չկան ելույթներ, խաղաղ իրավիճակ է, մարդիկ չեն հեռացել ու պարբերաբար վանկարկում են՝ Նիկոլ, հեռացիր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը` համացանցից: