«Ես ամբողջովին սատարում եմ Բագրատ Սրբազանին ու Հայ Առաքելական եկեղեցուն՝ այս պատմական ծանրագույն պահին իր վրա այդ պատասխանատվությունը վերցնելը»,- հայտարարել է է ՀՀ Ազգային անվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ «Ֆակտորին» տված հարցազրույցում։
«Ես վստահություն եմ հայտնել, որ Բագրատ սրբազանը գործող այս ընդդիմությանը մոտ չի թողնի շարժման կառավարմանը, աջակցություն թող հայտնեն, բայց թող չփորձեն խառնվել շարժման կառավարմանը որևէ դեպքում։ Այսօր Տավուշի հարցը չէ, այսօր Ոսկեպարի ուր Կիրանցի հարցը չէ , այսօր հայոց պետականության հարցն է»,- նշել է Շահնազարյանը՝ ավելացնելով, որ պատմության մեջ շատ անգամ է Հայ Առաքելական եկեղեցին իր վերցրել պատասխանատվությունը ու թող որևէ մեկը չփորձի վարկաբեկել։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե կա գործակալական ցանց՝ ԱԱԾ նախկին տնօրենը դա անհեթեթություն է որակել։ «Եթե կա ուրեմն նեյտրալիզացրե՛ք, ի՞նչ է նշանակում կան գործակալական ցանցեր, դա բացարձակ անգրագիտություն է , ի՞նչ է ուզում դրանով ասել, որ կան օտարերկրյա գործակալական ցանցեր և դրանք շարունակում են գործե՞լ։ 5-րդ շարասյուն, առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել։ Իշխանությունը իրավունք չունի այդպիսի մեղադրանքներ ներկայացնել, որովհետև իշխանությունը, եթե այդպիսի բան կա , պետք է քրեական հետապնդում հարուցի»,- ասել է Դ. Շահնազարյանն ու ավելացրել, որ նման գնահատականներ տալը ընդդիմության մենաշնորհն է։
Կարդացեք նաև
Աղբյուրը` «Փաստինֆո»