Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե արձագանքը շարունակում է լուռ մնալ, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու. Բագրատ Սրբազան

Մայիս 09,2024 21:10

Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում թվարկեց իրենց անելիքների հաջորդականությունը։

«Եթե արձագանքը շարունակում է լուռ մնալ, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու»,- հայտնեց Բագրատ Սրբազանը:

 

Նա նկատեց, որ իշխանությունները թերագնահատում են հավաքված հայի միասնականությունը, մտածում են՝ կմարի, հետո հարցրեց՝ հավաքվածներին՝ մարելո՞ւ եք, կարծեմ՝ մարեցնելու եք, չէ՞:

«Ինչ ասել են, հակառակը պիտի փաստենք, էս մարդիկ ձեզ չեն ճանաչել, ձեր զգայարաններն են ճանաչել, ձեր ազնվության վրա են խաղացել…Սուտը պիտի պարտվի, եղանակ չունի»:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն ասել էր՝ իրենց առաջին անելիքը լինելու է Ազգային ժողովով Փաշինյանին անվստահություն հայտնելը եւ նրա պաշտոնանկությանը հասնելը:

Բագրատ Սրբազանը իրենց քայլերի հաջորդականության մասին խորհրդակցություն է սկսել ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ «Ժողովրդական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031