Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզապես ժամանակ ես ձգում, կարող էիր մի օրում վերջացնել հարցը, չուզեցիր, դուք համառ, մենք ձեզնից համառ, կստիպենք ուրեմն դա իրեն անել. Բագրատ Սրբազան

Մայիս 09,2024 20:33

Լրացավ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու մեկ ժամ ժամանակը: Բագրատ Սրբազանն ասաց՝ էլ ժամանակ չի տալու, վերջացավ, ապա դիմեց քաղաքացիներին.

«Եթե ձեզ համար թանկ է ՀՀ ազատագրությունը, ձեզ համար թանկ է հայոց պետականությունը, ձեզ համար թանկ է մեր ու ձեր պատիվը, ձեզ համար թանկ է ձեր ուրախությունը, ձեզ համար թանկ է մեր նահատակ զավակների արյունն ու կյանքը, թանկ է  ձեզ համար էս հայրենիքին կառչած մնալն,  ուրեմն այս երկու օրը պետք է անցնենք տառապանքի ճանապարհն ու սիրով նվաճենք մեր հաղթանակը:  Չի լինելու ուրիշ ձեւ, ուրեմն կստիպենք դա իրեն անել:

Առաջին քայլը, որ անելու ենք, լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը եւ պաշտոնանկության հասնելը, մենք կքննարկենք երեք խմբակցությունների հետ, իզուր բարդացրիր մեր կյանքը, քոնն էլ հետը, խմբակցությունների հետ կքննարկենք այդ գործընթացը կազմակերպելու հարցը, թե ինչ ճանապարհով ու ինչպես, կիմանաք»:

Նա ընթերցեց նաեւ ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի գրառումը. «Լսեք այս զավեշտը: Սա գրում է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը: Նա արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում Փաշինյանի լուսանկարն է  հրապարակել ու կից գրել՝ ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան: Իսկ ՔՊ չաթում, որը կոչվում է դուխով Նիկոլ, հրահանգել են համատարած դնել Փաշինյանի նկարը ու գրել լեգիտիմ ղեկավար»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  ժամանակ այսօր ընթերցեց Բագրատ Սրբազանը, ինչից հետո քաղաքացիները սուլեցին, վանկարկեցին ամոթ:

«Փաստորեն այս մարդիկ լուրջ չեն ընդունում մեզ, այսինքն՝ ձեզ, ժողովուրդ: Այն ժողովրդին, ում անունով երդում ու պատառ էիք անում, էլի խաբեցիք: Հնարավորություն կար, որ ուրախություն պատճառեիր այս ժողովրդին, հնարավորություն ունեիր, մեզ էլ թողնեիր վերադառնալ տուն, բայց որոշեցիր այլ ճանապարհով գնալ: Լավ էլ ճանաչում ես ինձ, խոփդ քարին է կպել: Պարզապես ժամանակ ես ձգում, կարող էիր մի օրում վերջացնել հարցը, ասեիր  մայիսի իննը գողացել եմ, վերադարձնում եմ, չուզեցիր, դուք համառ, մենք ձեզնից համառ»,- ասաց Սրբազանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031