«Տավուշը հանուն հայրենիքի» հավաքին ու շարժմանը միացել են արեւելագետներն ու դիվանագետները՝ ՀՀ նախկին ԱԳ նախարարներ ու փոխնախարարներ:
Վարդան Օսկանյանը հարցին՝ ի՞նչ ուղերձով եք միացել՝ պատասխանեց. «Ժամանակն է փոփոխությունների»:
Արա Այվազյանն էլ ասաց. «Մեր հաղթանակի համար, մեր արժանապատվության, հայ լինելու, մեր ինքնության համար պետք է լինել Հանրապետության հրապարակում»: Ըստ նրա, այն օրակարգը, որն առաջ է քաշել այսօր Բագրատ սրբազանը, միանշանակ իրագործելի է եւ այլ տարբերակ չկա:
Կարդացեք նաև
Մինչ Բագրատ սրբազանը կմտներ հրապարակ, Վարդան Օսկանյանը մոտեցավ նրան եւ ասաց, որ առանձնազրույց է ուզում ունենալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ