«Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»,-այս մասին այսօր «Տավուշը՝ հանուն հայրենիքի» Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել եւ քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլեւս Հայաստանի Հանրապետությունում որեւէ ձեւի իշխանություն չունեք»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց՝ երեկ լուր ստացանք, որ սահմանազատման երեք քարերը չեն դրել․ «Կասեցվել կամ դադարեցվել է ի շնորհիվ այս ժողովրդի պայքարի եւ այդպես լինելու է բոլոր հանգրվաններում։ Մենք եկել եք մի պահանջով՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, ստել, խաբել, մոլորեցրել ու բոլորին ահաբեկել ու սպառնացել։
Մենք դեմ չենք եղել ո՛չ խաղաղությանը, ո՛չ սահմանազատմանը, ո՛չ սահմանագծմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում այս միջոցով՝ միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի է մեզ համար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ