«Հոգիս փառավորվել է, որ ազգս Տավուշի կողքին է, իր արդար պահանջի կողքին է»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ այսօր ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա պատմեց, որ երկար ժամանակ Սրբազան հոր գլխավորությամբ այս խնդիրները բարձրացրել են, իշխանություններին ասել են՝ նման քայլի չփորձի գնալ, ճակատագրական է լինելու իր համար. «Որեւէ մեկը իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս անելու, կտոր-կտոր անելու ու ասելու՝ գիտեք ին,չ ծառեր կտնկեք, ձեր անվտանգությունը կապահովվի, աշխարհում չլսված անվտանգային մեթոդ է»:
Պատգամավորը նաեւ հպարտացավ հայ ժողովրդի միասնականությամբ. «Հալալ է ձեզ: Մարդիկ իրենց տներից աղ ու ջրով, փակածոներով, հույս ու հավատով ոնց էին փարվում Սրբազանին, այդ աչքերը երբեք չեմ մոռանա՝ հույսի, հավատի ու տառապանքի աչքերը:
Հայ ժողովուրդն ապացուցեց, որ նամուս էլ, արժանապատվություն էլ ունի ու տեր է իր հող ու ջրին ու ոչ մեկին ոչ մի բան զիջելու չունենք»:
Կարդացեք նաև
Հանրահավաքի առաջին շարքերում կիրանցիներն են կանգնած, նրանց հանրահավաքի բոլոր մասնակիցները ծափ տվեցին, իսկ Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ նրանց հայրերն են 90-ականներին թուրքի ջարդը տվել, ասել, որ հայը ծնկող չէ, հայը ծնկացնող է:
Նա կոչ արեց չհոգնել պայքարից, պայքարել հանուն հող ու ջրի, հանուն հայրենիքի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ