Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան․ «Այս անպատվության ժամանակներում միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու՝ ոչինչ եւ ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որեւէ տեսակի ուժ չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել»

Մայիս 09,2024 18:40

«Մայիսի 9-ը, մեր երբեմնի եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում մենք միասին հավաքվել ենք վերստին հաստատելու եւ ասելու՝ ոչինչ եւ ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որեւէ տեսակի ուժ չի կարող հայոց հոգին, փառավոր հոգին ընկճել»,-այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Այս պահին Հանրապետության հրապարակը բազմամարդ է, մարզերից նույնպես բազմաթիվ քաղաքացիներ եկել են մասնակցելու հանրահավաքին։

Իր ելույթում Բագրատ սրբազանն ասաց․«Մենք Տավուշից ենք գալիս, Հայաստանի դարպասներից՝ պատվով ժողովրդից դեպի պատվով քույրեր եւ եղբայրներ։ Մենք Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին եւ հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սեւուսպիտակին»։

Սրբազանը շնորհակալություն հայտնեց շարժման բոլոր աջակիցներին։

Պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ է այսօր սպիտակ սքեմ հագել, մինչ այս մշտապես սեւ սքեմով էր․«Հարցնում են, թե ինչո՞ւ եմ սպիտակ հագել։ Ուրեմն ասել եմ՝ մեր այս շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է, եւ այդ բոլոր գույների համադրությունը սպիտակն է՝ հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդը»։

Օրեր առաջ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը քայլերթ սկսեց Կիրանցից, նրանք այսօր հասել են մայրաքաղաք, որտեղ էլ նախանշել էին, որ մեծ հանրահավաք է լինելու։ Շարժումը, ինչպես Բագրատ սրբազանն է նշել, պահանջում է կասեցնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, իրենց խոսքով՝ ապօրինի գործընթացը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031