Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:
Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, որը երեխային տարել է իր տուն, խնամել:
Ոստիկաններն այնուհետև մեկնում են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերում են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: