ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը
Կրկնում եմ մեկ ամիս առաջ ԱԺ ամբիոնից ասածս:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին որպես հայրենիք, որում, որով և որի համար վերջինս պետք է ապրի և անհրաժեշտության դեպքում զոհվի, առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը՝ իր 29743 քկմ-ով:
Եվ ես հրավիրում եմ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային գործիչներին նեղսրտելու, անպտուղ քննադատելու, ոտքերը գետնին խփելու, Աստծուց պատմական արդարություն պահանջելու փոխարեն առաջարկել այլընտրանք:
Կարդացեք նաև
Հայտարարեք, թե որն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը: Հայաստանի Հանրապետության ինչպիսի ուրվագիծ, ինչպիսի սահմաններ եք առաջարկում ապրելու և անհրաժեշտության դեպքում զոհվելու համար:
Եվ, եթե ձեր առաջարկածը տարբեր է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից, բայց նաև փոքր է, օրինակ, Մեծ Հայքից, պետք է խնդրեմ բացատրել՝ ինչու: Հո դուք հողատու չե՞ք: