Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդը աթոռից բացի ուրիշ ոչինչ չունի կորցնելու, դրա համար տալիս է կյանքի ու մահի կռիվ». Քրիստինե Վարդանյան

Մայիս 09,2024 17:39

«Պետք չի Հայաստանը պաշտպանել Հայաստանի շահը պաշտպանողներից»,- այսօր Հանրապետության հրապարակում Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ց են վախեցած իշխանությունները, որ ոստիկանական զորքերի 4-5 շարքանոց պատ են կառուցել՝ կառավարության շենքի ողջ տարածքը շրջափակելով:
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ երանի այսպես, ոնց որ իրենց են պաշտպանում, պաշտպանեին մեր սահմանները. «Երանի պաշտպանեին Տավուշում այն առաջնագիծը, որը հիմա կազմաքանդվում է: Այդ մարդիկ անցողիկ են, այդ տարածքն է մնայուն: Իրենք պիտի իմանան՝ Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա ու հարց պետք է տան իրենց՝ ինչպե՞ս են կարողանալու ապրել դրանից հետո»:

Նա ասաց, որ ոստիկանների մեջ մարդիկ կան, որ կուզենային համազգեստ չհագնեին ու բարիկադների մյուս կողմում լինեին. «Այս կողմում խաղաղություն, ներդաշնակություն քարոզող ձեռքն է, որ գալիս է վեր պարզած ձեռքերով, սպիտակ հագուստներով»:


Հարցին՝ քանի՞ մարդ պետք է հավաքվի հրապարակում, որ Փաշինյանը հրաժարական տա՝ նա պատասխանեց. «Ոչ թե քանի մարդ, այլ որքա՞ն մենք կկարողանանք կուռ, ամուր մարդկանցով կանգնել: Վաղը աշխատանքային օր է, կկարողանանք մի քանի օր կանգնենք, անդադար կանգնենք ու այս հարցը լուծենք: Թվաքանակից ավելի կարեւոր է կազմակերպվածությունը ու համառությունը: Մենք հսկայական քայլերով մոտեցել ենք համախմբվածության մեծ աստիճանի, բայց գործընթացը ցույց կտա»:

ԱԱԾ-ն զգուշացում է տարածել՝ հորդորելով սահմանադրական կարգի ապահովման իր գործառույթից ելնելով՝ իրավակարգի դեմ ոտնձգություն չանել: Քրիստինե Վարդանյանն ասաց. «Ժպիտ է առաջացնում, իսկ ԱԱԾ-ն վերջում գրե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանին է դա կոչ անում, ո՞վ է սահմանադրական կարգը Հայաստանում տապալել, ո՞վ է առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Հայաստանի սահմանը գծում՝ Ադրբեջանի հրամանով: Ես շատ կողմ եմ, որ սահմանադրական կարգը տապալվի, բայց ո՞վ է տապալելու կոչ արել»:

Ըստ Քրիստինե Վարդանյանի, այսօր սպասվում են սադրանքներ. «Այդ մարդը աթոռից բացի ուրիշ ոչինչ չունի կորցնելու, դրա համար տալիս է կյանքի ու մահի կռիվ, լավ կլիներ, որ դա աներ հողի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031