«Ա1+». Այսօր՝ մայիսի 9-ին, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» Զաքյան 10 հասցեում անցկացրեց տոնական միջոցառում։
Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79 ամյակին։
Մեկնարկից առաջ հավաքվածները համտեսեցին զինվորական շիլա՝ դաշտային խոհանոցից։
Միջոցառմանը ներկա էին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործունեություն ծավալած վետերաններ, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի մեջ։
Կարդացեք նաև
«Հայրենական մեծ պատերազմը պատերազմ էր նրանց համար, ովքեր հասկանում էին, որ եթե հաղթի ֆաշիզմը, ապա Հայաստանը չի լինի, որովհետև ըստ Հիտլերի ծրագրի՝ Հայաստանի հողը պետք է գնար Գերմանիայի դաշնակից Թուրքիային», – իր ելույթում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար Երջանիկ Ղազարյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: