Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։
ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գործելու ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելո՞ւ է, պատասխանեց՝ միայն օրենքի սահմաններում՝ եթե դրա կարիքը լինի․ «Հորդորում եմ նման արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունն ուժ կիրառի»։
Հարցին՝ հնարավո՞ր չէ, որ սադրիչներ լինեն, ոստիկանապետն ասաց՝ կաշխատենք սադրիչներին տարբերել։
Կարդացեք նաև
Թե՝ քանի՞ ոստիկան է կենտրոնացվել Հրապարակում՝ հսկելու հանրահավաքը, այս հարցին ի պատասխան ոստիկանապետն ասաց՝ չեմ հաշվել, հաշվեմ կասեմ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ