«Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովրդի մասնակցության հաղթանակի տոնն է, մեր ժողովուրդը ուս ուսի տված կարողացել է պայքարել եւ հասնել հաղթանակի ու խաղաղության: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մենք շատ հերոսներ ենք տվել»,- լրագրողների հետ զրույցում ազատ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով. «Իրավունք չունենք մոռանալու մեր հերոսներին, պարտավոր ենք միշտ հիշել: Դա հպարտության, հզորության, հարգանքի, խաղաղության տոն է, եւ ոչ թե պատերազմի: Պետք է հիշենք եւ կարողանանք մեջքներս ուղղել, երբեք չմոռանալով մեր ստեղծածը՝ հաղթանակներն ու խաղաղությունը, եւ ամեն ինչ լավ կլինի»:
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում եկեղեցու դեմ տարվող հակաքարոզչությանը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բագրատ սրբազանը զրույցի պահին արդեն Աբովյան է հասել, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Սրբազան շարժում է…Որեւէ մեկն իրավունք չունի որեւէ մեկին ստիպելու, արգելելու՝ մասնակցել կամ չմասնակցել: Սա հավատքի շարժում է, որտեղ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Նորից եմ կրկնում՝ որեւէ մեկը բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, մեր եկեղեցու շնորհիվ է, որ մինչեւ այսօր մենք հայ ենք եւ մարդ ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ