Աբովյանում ոստիկանները փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու միանալ պայքարին։ Այս մասին տեղեկացնում է «Ազգային ճակատ»-ի տելեգրամի ալիքը։
Քաղաքից դուրս եկող ճանապարհներին մեծ խցանումներ են։ Քաղաքացիները նկարել են խցանումը, նրանցից մեկն ասում է, որ պարեկները դիտավորյալ փակել են քաղաքից դուրս եկող ճանապարհը․ «Պարեկներին այս անօրինականության համար ո՞վ պետք է պատժի, Աբովյանից դուրս եկող ճանապարհը փակել են, այսինքն՝ արհեստական կոլապս են սարքել»։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր Աբովյանից երթով եկել են Երեւան։ Երթին պարբերաբար նոր մարդիկ են միանում։