ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է Interfax-ը:
«Փաշինյանն ասել է, որ ներկայում, փոփոխված պայմանների պատճառով ՌԴ զինվորականների տեղակայման անհրաժեշտություն այլևս չկա: Ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին: