Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանգնած ենք մեծ հնարավորության շեմին, այս հնարավորությունը մեր ժողովուրդը չպետք է բաց թողնի»․ ԱԺԲ-ն միացավ շարժմանը

Մայիս 09,2024 14:41

Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամները ու աջակիցները Հյուսիսային ավտոկայանից դիմավորեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցներին ու միացան երթին։

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասաց․ «Մենք կանգնած ենք մեծ հնարավորության շեմին, այսպիսի հնարավորություն մեր ժողովուրդը չպետք է բաց թողնի, հազվադեպ է պատահում, որ հաջողվում է մեր ժողովրդին ինչ-որ գաղափարի շուրջ համախմբվել։ Ահավասիկ, Տավուշի հայրենազրկման գործընթացը դարձել է համախմբման պատճառ, այս առիթը պետք է բաց չթողնենք։ Մենք փոքր հաղթանակներով պետք է գնանք առաջ։ Շատ կարեւոր է այսօրվա ներկայության քանակը։ Մենք հերթական անգամ հորդորում ենք բոլորին՝ միանալ այս երթին, ու Հանրապետության հրապարակը դարձնենք լեփ լեցուն»։

Սեֆիլյանը հավելեց․ «Այս ամենի ավարտը պետք է լինի թուրքամետ իշխանության հեռացումը եւ հնարավորինս կազմակերպված ձեւով անցումը կազմակերպվի, որպեսզի մեր երկրում վերջապես ազգային պետության հիմք դրվի։ Շատ կարեւոր է, որ բազմահազար հայության համախմբման միջոցով թուրքամետ իշխանությունները ստիպված լինեն սառեցնել Տավուշի գործընթացը։ Այո, չափագրումներն արել են, սյուները տնկել են, բայց մեր զորքը հիմնականում այնտեղ է, ոչ մի թուրքական առաջխաղացում չկա։ Շատ կարեւոր է, որ այդ սառեցումը տեղի ունենա, եւ ես դա կհամարեի փոքրիկ հաղթանակ, որը կարճ ժամանակում կարող է դառնալ մեծ ձնագունդ, որը քշելու է տանի այս թուրքամետ իշխանությանը»։

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն էլ ասաց․ «Սահմանների խնդիրը Երեւանից է, այս իշխանություններից է, սա պետք է լուծել առաջին հերթին։ Այս պահին մենք միասնական քայլ ենք անում, քանի որ խնդիրը համազգային է։ Մեր հետագա քայլերը կախված կլինի այն քաղաքական օրակարգից, որը կառաջադրվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031