Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով:
Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա այսօր՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23:00-ին):
Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող հետևյալ երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Վրաստանը, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Սան Մարինոն, Շվեյցարիան և Մեծ հնգյակից Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան:
Քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին (որոշ երկրների դեպքում գործում է նաև հեռախոսազանգի և առցանց քվեարկության տարբերակը):
Կարդացեք նաև
Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան: Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ։
Մրցույթին չմասնակցող երկրների համար քվեարկությունն այժմ բաց է. այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:
Մամուլի հաղորդագրություն