Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ժառանգել է Թուրքիայի քաղաքականությունը եւ իրականացրել է ցեղասպանական գործողություններ. Ռոբերտ Ղազարյան

Մայիս 09,2024 15:00

«Առավոտի տաղավարում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմաբան Ռոբերտ Ղազարյանը: Կենտրոնի աշխատանքի ուղղություններից մեկը Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը գիտական, հիմնավոր փաստերով հակազդելն է: Պատմաբանը ներկայացնում է հարեւան երկրի «պատմական ռազմավարությանը», երբ տարածաշրջանում բոլոր իսլամական մշակութային երեւույթները ներկայացվում են որպես «ադրբեջանական», իսկ քրիստոնեական հուշարձանները՝ որպես «աղվանական» եւ, վերջին հաշվով, նույնպես որպես «ադրբեջանական»:

Անհրաժեշտություն կա՞ արդյոք հայ հասարակությանը որեւէ բան ապացուցելու, թե՞ կենտրոնի գործունեության թիրախը բացառապես արտաքին աշխարհն է: Ռոբերտ Ղազարյանի կարծիքով, եթե հայաստանցիները լավ չիմանան իրենց պատմությունը, ապա ադրբեջանական ոտնձգություններին դիմադրելը դժվար չլինի: Այդ իմաստով 2023 թվականի նոյեմբերին ստեղծված կենտրոնը նախատեսում է զբաղվել լուսավորչական աշխատանքով, հատկապես՝ երիտասարդության շրջանում:

Հակահայկական քարոզչության թեմաներից մեկն է Հայոց ցեղասպանության մերժումը: Արդյոք մեր երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները չե՞ն փախում Ցեղասպանության թեման: Պատասխանելով այդ հարցին, Ռոբերտ Ղազարյանը կարծիք է հայտնում, որ Հայաստանում չի լինելու որեւէ իշխանություն, որեւէ քաղաքական ուժ, որը կհերքի Ցեղասպանության փաստը: Իսկ Ադրբեջանն, ըստ պատմաբանի, շարունակում է Թուրքիայի քաղաքականությունը եւ, բռնի տեղահանելով արցախահայությանը, իրականացրել է ցեղասպանական գործողություններ:

Մանրամասները տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031