Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 2-ին ՔՀԲ-ից քննչական բաժին են փոխանցվել վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քր. դատ. օր-ի 176 հոդ. կարգով ընթացքը լուծելու համար բաժին ստացված Սեմյոն Բաբայանի դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների կողմից կատարվում է դիտավորյալ թրքացում, քանի որ մայրենի լեզվի երկրորդ դասարանի դասագրքում առկա են թուրքական պատկերներ եւ բացակայում է ազգային բովանդակությունը:
Ի դեպ, քաղաքացին նաեւ այդ թեմայով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում: