ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը գրավոր դիմումներ է ուղարկել միջազգային կառույցներին՝ կցելով՝ ԱԱԾ-ի այսօր տարածած հայտարարությունը:
ԱԱԾ-ն եւ ՆԳՆ-ն հայտարարություն էին տարածել՝ նախազգուշացնելով «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մասնակիցներին, որ անօրինական գործողությունների դեպքում իրենք գործելու են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում:
ԱԱԾ-ի հայտարարությունը Նաիրա Զոհրաբյանը ՀՀ քաղաքացիների հանդեպ բռնի ուժ կիրառելու սպառնալիք է համարում: Նա նկատում է, որ երթը խաղաղ է եւ որեւէ սադրանք եթե լինի, դրա պատասխանատուն ԱԱԾ-ն է, ՆԳՆ-ն, Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարին, որը հայտարարում է, թե մեր անվտանգության երաշխիքը Տավուշում տեղադրված բետոնե ձողերն են, Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է՝ «Հրաժարվել իրեն պաշտպանող ոստիկաններից եւ իրեն բետոնե սյուներով շրջապատել»
Կարդացեք նաև
«Չհամարձակվեք հային հանել հայի դեմ. սա արդարության պայքար է, սա խաչի պայքար է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ