Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կրկնօրինակելու բան կա, իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ»․ Բագրատ Սրբազան

Մայիս 09,2024 14:10

«Կոտայքի թեմի առաջնորդն իմ ավագ եղբայրն է եւ իրավունք ունի ամեն ինչ ասելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հայտարարությանը, որ չի միանում այս շարժմանը։

Հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի այն հայտարարության մասին, որ եթե Եկեղեցին թույլ է տալիս խառնվել քաղաքականությանը եւ պետական գործերին, ապա պետությունն ու քաղաքականությունն էլ իրավունք կունենան մտնել Եկեղեցի, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Չեն մտե՞լ։ Մարդիկ ինքնությունն են ոչնչացնում, դուք ականատե՞ս չեք այդ կեղծ խոսակցություններին՝ իրական-պատմական, Արարատ-Արագած, Ցեղասպանություն-Մեծ եղեռն։ Հանկարծ հիշել են, որ արժեքներ էլ կան այս երկրում՝ բացի փողից, սպառնալիքներից, հայհոյանքներից։ Մենք սրա մասին ենք խոսում, դա քաղաքականությո՞ւն է, եթե քաղաքականություն է, այո»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ կոչ է անում բոլոր ՔՊ-ականներին՝ օգտագործել այս հնարավորությունն ու դարձի գան դեպի Աստված եւ պետականություն, որից իրենք կիլոմետրերով հեռու են եւ չգիտեն՝ ինչ է դա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե այս շարժման առաջնորդները կրկնօրինակում են իրենց, Բագրատ Սրբազանն ասաց․ «Ես չեմ կրկնօրինակում որեւէ մեկին, եթե կրկնօրինակելու լինեի, կկրկնօրինակեի Մովսես Մարգարեի ամբողջ ազատագրության ճանապարհը։ Բայց ի՞նչ կրկնօրինակելու բան կա, իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ ուզում է ողջույն հղել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին․ «Մեկն էլ կա, ժամանակին բեղերով էր, հիմա՝ չգիտեմ, թիկունքի պետ է եղել՝ ողջույններս Գագիկ Մելքոնյանին։ Ինքը հասկացավ՝ ինչ եմ ասում։ Ինքն ինձ լավ ճանաչում է, ես էլ իրեն՝ բոլոր շերտերով, շատ շերտերով»։

Բագրատ Սրբազանն այս պատգամը հղեց այսօր․ «Ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատագրի ձեզ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    2018ի հետ բաղդատականները սխալ են, անխոհեմ, էժանագին, եւ շատ անհաճոյ:

    Այդ բաղդատական հապճեպ ակնարկութիւնները յատկապէս խրտչեցուցիչ եւ վանողական են, այն հայերուն համար որոնք, առաջին վայրկեանէն, կտրականապէս դէմ էին էն վախտ տեղի ունեցող այդ հաւաքական յիմար ցնծութեան, ինքնասպանական խնջոյքին:

    Նուազագոյնը ըսելու համար, 2018ին, բազմահազար հայեր որպէս իրենց փրկարար ղեկավարը նշանակեցին՝ ջղային նոպաներէ, զգայարանքներու խանգարումէ եւ ուղեղային հիւանդութենէ տառապող, իրականութենէն լրիւ կտրուած ու անջատուած, կարգին բւ կատարեալ ապուշ մը, խորապէս վտանգաւոր, վնասակար, անդարմանելի խելագար մը:

    Կ’ուզեմ հաւատալ նաեւ որ, էական մակարդակի մը վրայ այսօր հաւաքուած մարդիկն ալ տարբեր են՝ 2018ի ցուցարարներէն:

    Նոյնիսկ եթէ ոմանք, նոյներն են… Երեւի անոնք ալ, բաւական փոխուած պէտք է որ ըլլան, անցած տարիների ընթացքին:

    Բայց դեռ կանուխ է խօսելու համար պատեհապաշտներու մասին: Դժբախտաբար, կանուխ է: Քանզի անոնք մէջտեղ կ’ելլեն միայն, երբ որ իսկապէս մօտեցած ըլլայ պահը՝ իշխանափոխութեան:

    Տենանք…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031