Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք ողջունում ենք բոլոր այն շարժումները, որտեղ կա ազնիվ մղում՝ ազատվել այս հակահայկական խմբակից». Էդուարդ Շարմազանով

Մայիս 09,2024 14:00

Հանրապետական կուսակցությունն ունի՞ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանը միանալու որոշում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի՞ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայացող հանրահավաքին՝ այս հարցին պատասխանելուց առաջ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորեց եռատոնը, ապա հավելեց. «Հենց Բեռլինը գրավողների, ֆաշիստներին հաղթողների սերունդները 1992-ի մայիսի 8-ին, 9-ին ազատագրեցին Շուշին: Իսկ ով այդ սերունդների դաստիարակության, այդ արժեքային համակարգի հետ կապ չուներ, 2020-ին Շուշին հանձնեց, 2023-ին էլ հանցավոր դիտորդ էր, երբ հայաթափվում էր Արցախը»:

Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ Հանրապետական կուսակցությունը 6 տարի է՝ պայքարում է. «Երբ ես եւ իմ ընկերները պայքարում էինք, այսօրվա շատ պայքարողներ, փառք ու պատիվ իրենց պայքարին, դեռեւս մոլորության մեջ էին. կամ մեզ մերժում էին, կամ Նիկոլ Փաշինյանին՝ ծափահարում: 2018 թ. մայիսից չի եղել մի օր, երբ Հանրապետականը չպայքարի, հետևաբար՝ մեր պայքարը երբեք չի դադարել: Մենք գաղափարական պայքար ենք մղում, եւ մեր նպատակը Հայաստանի ազատումն է նիկոլիզմից:

Բնականաբար, մենք ողջունում ենք բոլոր այն շարժումները, որտեղ կա ազնիվ մղում՝ ազատվել այս հակահայկական ռեժիմից, խմբակից, եւ փորձել պահպանել հայկական պետականության փշրանքները, վերականգնվել եւ հասնել հայկական պետականության ռենեսանսի… Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը շարժմանը, երեկ մեր երիտասարդները եղել են Աբովյանում, այսօր, համոզված եմ, ավելի մեծ խմբով, քան Հաղթանակ զբոսայգում ենք, կլինենք Հանրապետության հրապարակում»:

Դիտարկմանը, թե Բագրատ Սրբազանը չի ասում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն են պահանջում, հետեւաբար կարո՞ղ է շարժումը հաջողել, եթե չկան քաղաքական հայտարարություններ, ՀՀԿ ԳՄ անդամն այսպես արձագանքեց. «Ցանկացած ազգանվեր գործ հանգիստ է սիրում, հանգիստը դանդաղկոտությունը չէ, այլ հաշվարկված քայլերը, որ յուրաքանչյուր քայլ պիտի իր ժամանակին կատարվի…Պետք չէ շտապել… Շարժման առաջնորդը Բագրատ Սրբազանն է, երբ կգա Երեւան, կամբողջացնի իր շարժման նպատակները, այն ժամանակ մենք մեր քաղաքական գնահատականը կտանք: Մեր քաղաքական գնահատականը հստակ է՝ սա ճշմարտության պայքար է, հայի պայքարն է ընդդեմ հայատյացների, որի տրամաբանական ավարտը պետք է լինի այս հակապետական եւ հակահայկական խմբակի հեռացումը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031