Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել». Բագրատ սրբազանը ՆԳՆ-ին եւ ԱԱԾ-ին կոչ է անում՝ անօրինական գործողություններ չանել

Մայիս 09,2024 13:35

«Պատասխան ունենք ստանալիք, պիտի պատասխան ստանանք: Այս ժողովուրդն ինքնակամ դուրս է եկել՝ պատասխան ստանալու: Կտա՞ն այդ պատասխանը՝ կտան. մնացած բոլոր բաները դատարկաբանություն են, ամոթ է»,- Աբովյան քաղաքից դեպի Երեւան երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ այսօր քաղաքացիները լինեն Հանրապետության հրապարակում:

ԱԱԾ-ն եւ ՆԳՆ-ն,հայտարարություն էին տարածել՝ նախազգուշացնելով քայլերթի մասնակիցներին, որ անօրինական գործողությունների դեպքում իրենք գործելու են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում:

Սրբազանը դիմեց իրավապահներին. «Ձեզ օրենքի սահմաններում կպահեք, անօրինական որեւէ գործողություն չեք կատարելու սեփական ժողովրդի նկատմամբ, որեւէ բռնություն չեք կիրառելու: Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում, մենք կանգնելու ենք ձեր դիմաց, ինչպես Կիրանցում, ձեր գործողության ժամանակ ասացի: Այս ժողովուրդն անտեր ժողովուրդ չի, վախեցրել եք, անզորության զգացողություն եք ներարկել»:

Նաեւ ներքին գործերի նախարարին դիմեց. «Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ ձեզ, դուք էլ ինձ եք ճանաչում: Որեւէ հրահրում, ապօրինի գործողություն՝ առաջին պատասխանատուն դուք եք լինելու եւ ձեր անմիջական ղեկավարը: Դիմում եմ բոլոր իջեւանցիներին՝ դուք էլ կիսում եք իմ մոտեցումները, հոգ չի, որ պատերի տակ եք կիսում»:

Սրբազանը հավելեց՝ եկել ենք խաղաղ, հանգիստ՝ առանց ագրեսիայի, հաշտության կոչով, ներելու պատրաստ, հաղթանակի տեսիլքով, ուստի բախումների նախադրյալներ չի տեսնում:

«Մենք մնալու ենք այնքան, մինչեւ մեր նպատակներն ու պահանջներն իրականացվեն, իսկ որոնք են դրանք՝ այսօր կլսեք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031