Ողջունելով ինքնիշխանության, արժանապատվության, ճշմարտության, համերաշխության, արդարության և ժողովրդավարության համար քաղաքացիների անկեղծ ու իրավական պայքարի մղումը և ըմբոստությունները,
Դատապարտելով արտաքին ազդեցության այնպիսի դրսևորումները, որոնք սադրանքների և բախումների միջոցով Հայաստանի Հանրապետությանը կարող են մղել կործանարար արդյունքների, որպեսզի օգտվեն անձապաշտները, փողապաշտները, իշխանատենչները և թշնամիները,
Վերահաստատելով, որ իրավական սխալ հենքով և հատվածական սահմանագծման գործընթացը Հայաստանի Հանրապետության անվտանգության և իրավունքների սպառնալիքներով ու ռիսկերով է լի,
Տեսնելով ազնիվ ու մաքուր մարդկանց և միավորումների պայքարում քաղաքական օրակարգի բացակայությունը՝
Կարդացեք նաև
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը առաջարկում է ունակ և պատրաստակամ պայքարողներին իրատեսական համագործակցություն ծավալել և ձևակերպել Հայաստանի Հանրապետության վերականգնման, զարգացման և հզորացման միասնական տեսլականը, որը հրամայական է դարձել արտաքին ու ներքին լարված իրավիճակի հանգուցալուծման համար:
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը ակնկալում է ազնիվ, մաքուր և պայքարող միավորումներից ու անհատներից հրատապ արձագանք, որպեսզի համատեղ ստեղծվի անվտանգ միջավայր և զերծ պահվի հանրությանը հիասթափության, ապատիայի հերթական ալիքից և այլ ծայրահեղ հետևանքներից:
«Բռունցքդ բեր» նախաձեռնություն