Արդեն մի քանի տարի է, ինչ կապանցի Բադալյանների ընտանիքը չի խախտում ավանդույթը։ Մայիսի 9-ի վաղ առավոտյան նրանք՝ հարազատներով, բարեկամներով այցելում են Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի արձանին, ծաղիկներ դնում։
«Հարգում ենք մեր պապերի հիշատակը, տոնը բոլորինս է՝ անկախ ազգությունից, պարզապես հիշում ու հպարտանում ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հարություն Բադալյանը։
Սամսոն Արզումանյանի կարծիքով՝ Հայրենական մեծ պատերազմի դասերը օրինակ են եղել երիտասարդների համար։ Հիմա Հայաստանը ճգնաժամի մեջ է ու պիտի բոլորիս հետաքրքրող հարցը մեկը լինել՝ ի՞նչ անել։
Կարդացեք նաև
Ի դեպ, ծաղկադրումից հետո ավագ սերնդի ներկայացուցիչները, հենց Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ երիտասարդներին պատմեցին Հայրենական պատերազմում հայերի սխրագործությունները։ «Գուցե ոմանք չգիտե՞ն, որ Հունան Ավետիսյանը ծննդով Կապանից է, սա նաեւ յուրահատուկ հայրենասիրական բացօթյա դաս է»,-նշեց Հարություն Բադալյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ