Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ

Մայիս 09,2024 12:34

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,

Հայրենական մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ,

Հայաստանի Պաշտպաննե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ ֆաշիզմի դեմ տարած Մեծ Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր հայրերն ու պապերը ռազմաճակատում ու թիկունքում պատերազմի ծանրագույն տարիներին պատվով պաշտպանեցին հայրենիքը, փառավորեցին ու անմահացրին իրենց անունները։ Քաջությամբ և անձնուրացությամբ կանգնեցրին նացիզմը, որը հսկայական տառապանք և մահ բերեց տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ապագան լինի խաղաղ, ազատ և կայուն։

Ֆաշիզմի դեմ պայքարի տարիներին ավելի քան 66 հազար հայեր արժանացել են պետական բարձր պարգևների։ Խորհրդային Միության Հերոսի կոչման արժանացան հարյուրից ավելի հայ զինվորներ և սպաներ։ Կրկնակի հերոսներ են դարձել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը։

Այսօր գերակշռության և բացառիկության մահաբեր գաղափարախոսությունը, որը սնուցվում է Արևմտյան էլիտաների կողմից, կրկին բաժանում է ժողովուրդներին և ոչնչացնում երկրները: Բազմաթիվ արյունալի հակամարտություններ ծնում են ազգայնականություն և ատելություն, ոչնչացնում ավանդական, բարոյական համամարդկային արժեքները։ Ուժ է ստանում որոշակի շրջանակների ձգտումը ժողովուրդներին պարտադրել նոր աշխարհակարգ՝ հիմնված բռնության և այլախոհներին ճնշելու, պատմությունն ու մշակույթը ոչնչացնելու կանոնների վրա։ Մենք հստակ տեսնում ենք նրանց ցանկությունը՝ վերաշարադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ստիպել մեզ մոռանալ մեր նախնիների մասին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր ապրելու իրավունքը։

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա: Մենք՝ հայերս, ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք ատելության գաղափարախոսության հետևանքները։ Տեսնում ենք, թե ինչպես են ավերում Արցախի մեր ավանդական ժառանգությունն ու մեր հերոսների հուշարձանները, տեսնում ենք, թե ինչ ճանապարհով են փորձում տիրանալ մեր նախնյաց տարածքներին։ Սա անթաքույց ռևանշիզմ է, իսկական պատերազմ, որի հիմքում ըկած է պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտումը։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման և դրանից բխած հանցավոր ռեժիմի հետևանքն է, որը, ի շահ իր տերերի, հայ ժողովրդին դարձրել է շահադիտական ծրագրերի իրականացման գործիք։

Հայաստանի արտաքին և ներքին թշնամիները պետք է հիշեն՝ ցանկացած հավակնություն այսպես թե այնպես իրենց համար կվերածվի սարսափելի ողբերգության։ Մեր սրբազան պարտքն է այսօր չարատավորել մեր նախնիներին։ Մեր սերունդն ի զորու է պաշտպանել իր Հայաստանն ու իր ժողովրդին, ապահովել մեր անվտանգությունը։

Մեր հայրերն ու պապերը, մայրերն ու տատիկները մեզ ժառանգություն են թողել ռուս և Ռուսաստանի այլ ժողովուրդների հետ միասնության ամենաարժեքավոր ավանդույթները: Մենք երբեք չենք մոռանում, որ հայ զինվորին բարձր են գնահատել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Ռուսական կայսրությունում: Հիշում ենք նաև, որ դժվարին ժամանակներում հայ ժողովրդի կողքին կռվել է միայն ռուս զինվորը։

Հիմա, երբ Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու և դիմելու իսկապես եղբայրական, ժամանակին փորձված ընկերներին, կանգնելու ոչ թե կապիտուլյացիայի, այլ անբաժանելի անվտանգության սկզբունքներով արդար խաղաղության ճանապարհին:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, սիրելի՛ վետերաններ,

Այս օրը յուրաքանչյուր հայ ընտանիք հիշում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից իր հարազատներին ու մերձավորներին։ Մենք միշտ կհիշենք նրանց սխրանքը։ Հավերժ փառք բոլոր նրանց, ում կյանքը խլել է պատերազմը:

Այսօր հազարավոր մարդիկ անկեղծ երախտագիտությամբ ծաղիկներ են դնում զինվորական գերեզմաններին և հուշակոթողներին, հարգում մեր հերոս նախնիների հիշատակը, ովքեր այդ դաժան պատերազմի տարիներին ապացուցել են, որ աշխարհում չկա հայրենիքի հանդեպ սիրուց ավելի ամուր բան, իրական բարեկամությունից ավելի ուժեղ բան և միասնությունից ավելի հուսալի բան:

Անկեղծ հարգանքներս նրանց, ովքեր այսօր զենքը ձեռքին կանգնած են մեր Հայրենիքի և նրա ազգային շահերի պաշտպանության համար: Հայրենիքի պաշտպաններին մաղթում եմ փառավոր հաղթանակներ, տոկունություն և մասնագիտական նորանոր հաջողություններ, քաջառողջություն և երջանկություն: Բարօրությու՜ն ձեր ընտանիքներին:

Պատիվ ունեմ!

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր

Արշակ Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031