Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջպետական ճանապարհը փակելը լավ բան չէ». ասում է 2018-ին ճանապարհներ փակած ուժի ներկայացուցիչը

Մայիս 09,2024 12:26

Լրագրողների հարցին՝ ժամանակին Եռատոն էինք նշում, իսկ հիմա ինչ ենք նշում, ՀՀ ԱԺ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ասաց. «Մենք «Հաղթանակ» զբոսայգում ենք, եւ Հայրենական պատերազմում ընկած մեր նահատակներին ենք ոգեկոչում» :

Հարցին՝ օրերս հայտարարել էր, թե միջպետական ճանապարհներ փակելը լավ բան չէ, եւ իրավապահները ճիշտ են գործում, այսինքն` իշխանությունները քննադատում են ընդդիմությանը այն բանի համար, ինչով իրենք են եկել իշխանության, Արշակյանն այսպես պատասխանեց. «Դուք մի քիչ ժամանակագրությունները եւ փաստերը խառնում եք…Երբ Հայաստանում հեղափոխություն էր տեղի ունենում, Հայաստանի քաղաքացին այն ժամանակ իշխանություն ընտրելու խնդիր ուներ, որովհետեւ իր ձայնը կեղծվում էր, քաղաքացին չէր կարողանում իր իշխանությունն իրացներ՝ Սահմանադրությամբ տրված: Այսօր այդ իրավիճակը չկա, եւ այո, ես համարում եմ, որ միջպետական ճանապարհը փակելը լավ բան չէ, որովհետեւ դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է, որովհետեւ դա Հայաստանում օրինական ընտրված իշխանությունների դեմ ակցիա անելու ձեւ չէ… Այն ժամանակ Հայաստանում քաղաքացին չուներ իր իրացրած իշխանությունը, եւ դա պետք չէ համեմատել այսօրվա իրավիճակի հետ»:

ԱԺ փոխնախագահը հրաժարվեց պատասխանել այն հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ իշխանափոխություն կլինի՝ պատճառաբանելով, որ ճանապարհի մեջտեղում են կանգնած եւ խանգարում են երթեւեկությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի քայլերթը 2018-ին Սեւան Երեւան մայրուղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031