ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև անհետ կորած քաղաքացիներին` և՛ հայկական կողմի, և՛ ադրբեջանական. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Ադրբեջանի հետ հակամարտությամբ պայմանավորված անհայտ կորածների մասին տվյալները և աշխատել է կառավարության հետ՝ անհայտ կորածների ընդհանուր ցանկը մշակելու շուրջ։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1990-ականներից սկսած` հակամարտության հետևանքով անհայտ է համարվում մոտ 4 հազար 931 հայ և ադրբեջանցի, որոնցից 761-ը հայեր են։ Ըստ կառավարության՝ տարեվերջի դրությամբ` 2020թ․ մարտական գործողություններից հետո, անհայտ կորած է համարվում 195 հոգի, (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) և ևս 2 զինծառայող անհայտ կորած են համարվում 2022թ․ սեպտեմբերի մարտական գործողություններից հետո։ Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո անհայտ կորած են համարվում 42 հայ (այդ թվում՝ 12 քաղաքացիական անձ)»:
Հավելենք, որ ոչ պաշտոնական շրջանակով նշվում է 80 չհաստատված հայ գերու մասին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։