Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան. Հարց է առաջացել՝ եթե այսպես գնանք այդ ուղղությամբ հնարավո՞ր է մենք եկեղեցու հեղինակությանը կպնենք. «Հրապարակ»

Մայիս 09,2024 10:53

«Հրապարակ»-ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։

-Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բոլոր թեմերի առաջնորդները անվերապահ աջակցություն են հայտնում սրբազանի՝ հայրենիքի համար մղվող պայքարին։ Հանրությունը սպասում է, որ նաեւ Դուք Ձեր հրապարակային կարծիքը հայտնեք։ 

-Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ։

-Որը, ասում են` բացասական է եղել, հոգեւոր ժողովի ժամանակ Դուք բացասական կարծիք եք հայտնել։

-Բացասականի խնդիր չի։ Իմ տեսակետը հետեւյալն է՝ ցանկացած հոգեւորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով։ Դրանից ավել ասելիք չունեմ։

-Սրբազան, Ձեր հոգեւոր եղբայրերն են Ձեզ մեղադրում՝ այս շարժման մասին բացասական տեսակետ հայտնելու համար։

-Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել։ Ես ասացի, որ դրա մասին չի խոսքը։ Ես միշտ եղել եմ եւ կլինեմ եկեղեցու կողքին, եթե դա իմ երկրի ու պետության շահից է, եւ ինձ առաջնորդողը Ավետարանն է։

-Բացի Ձեզնից ովքե՞ր են դեմ եղել այս շարժմանը։

-Դա իմ գործը չի։ Ոչ թե դեմ են եղել, ուղղակի եկեղեցու հեղինակության խնդիր է եղել։ Հարց է առաջացել՝ եթե այսպես գնանք այդ ուղղությամբ հնարավո՞ր է մենք եկեղեցու հեղինակությանը կպնենք։ Եղել են մարդիկ, որ ասել են՝ այո, կարող է ցածրացնի եկեղեցու հեղինակությունը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031