Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանին մերժելն ավելի կարեւոր ու լեգիտիմ նպատակ էր, քան երկիրը մաս-մաս հանձնելը կասեցնելը». «Հրապարակ»

Մայիս 09,2024 10:30

Նրանք, ովքեր հոգնել են այս իրավիճակից եւ փոփոխություններ են ուզում, օրհնում են Բագրատ սրբազանին, նրա գլխին լուսապսակ դնում, հավատով լսում նրա ասած ամեն մի բառը եւ հույսով սպասում, որ հոգեւոր հոր առաջնորդությամբ կստացվի անել այն, ինչ չկարողացան անել քաղաքական գործիչները:

Եւ երբ այս ամենի ֆոնին խոսում են արդար ընտրությունների, սահմանադրական եղանակով իշխանափոխության, դեմոկրատական արժեքների մասին, մարդ ուղղակի ուզում է քրքջալ` եթե պատրաստ եք իշխանությունը հանձնելու, եթե հարգում եք մարդու իրավունքները, օրենքներն ու Սահմանադրությունը, եթե թեկուզ մի գրամ մտածում եք ձեր երկրի ապագայի մասին, ինչո՞ւ եք նման նողկալի եղանակներով փորձում կանխել ժողովրդական շարժումը եւ ճնշել ժողովրդի ձայնը: Ինչո՞ւ եք ատամներով պահում իշխանությունը:

Չէ որ 2018-ին էլ դուք եք նման եղանակով` առանց ընտրության, իշխանության եկել, թաքնվելով ժողովրդի բողոքի, փոփոխությունների ազնիվ ցանկության տակ:

Իսկ ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանին մերժելն ավելի կարեւոր ու լեգիտիմ նպատակ էր, քան երկիրը մաս-մաս հանձնելը կասեցնելը եւ պարտված, կոտրված, զիջումների պատրաստ բանակցողին փոխելը լեգիտիմ ու արդար նպատակ չէ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հ
ոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031