Իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը։
Մեր օրերում անհրաժեշտ է արթնացնել հայի ոգին և վերադարձնել նրա պատմական արժանապատվությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային ինքնությունը խարխլվի ու թուլանա մեկ մոլագարի և մի խումբ նյութապաշտների պատճառով։ Եկել է միասնության ժամանակը` պաշտպանելու մեր ազգային ժառանգությունը և ապահովելու մեր արժանապատիվ ապագան:
Մենք պետք է կանգ առնենք ինքնաոչնչացման ճանապարհին և վերադառնանք մեր արմատներին, մեր մշակույթին ու ավանդույթներին։ Սա ոչ միայն մեր ինքնության պահպանման, այլեւ մեր երկրի շարունակականության ապահովման խնդիր է։
Այսօր ես ստիպված եմ լինել տարագրության մեջ՝ քաղաքական հետապնդման պատճառով: Բայց իմ մտքերն ու հոգին Հայաստանի ու նրա մշակույթի հետ են, իմ արմատների հետ:
Կարդացեք նաև
Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը՝ հանուն մեր հայրենիքի ապագայի:
Եկել է մեր արժանապատվությունը և հայ ժողովրդի գիտակցությունը վերականգնելու ժամանակը։ Մենք պետք է ստեղծենք հզոր իշխանություն՝ նվիրված մեր երկրի ու մեր ժողովրդի շահերին։ Եկել է ազգի համախմբման և վերածննդի ժամանակը։ Ես հավատում եմ մեր ներուժին և դժվարությունները հաղթահարելու մեր կարողությանը։
Թող Աստված օրհնի մեզ, և թող Մայր Եկեղեցին օգնի մեզ վերականգնելու մեր հպարտությունը և կրկին տերը դառնանք մեր ճակատագրի ու մեր երկրի։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ,
2006-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարար